Տերն ասաց Մովսեսին. «Օրական մեկական իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նավակատիքին»։
Ա Կորնթացիներին 14:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում։ |
Տերն ասաց Մովսեսին. «Օրական մեկական իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նավակատիքին»։
Անանիան պատասխանեց. «Տե՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին.
Իսկ եթե որևէ մեկը հակված է առարկություններ անելու, ապա թող իմանա, որ մենք նման սովորություն չունենք, ոչ էլ Աստծու եկեղեցիները։
Դրա համար էլ ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ իմ սիրելի ու հավատարիմ որդին է Տիրոջով։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որոնք Քրիստոս Հիսուսով են, ինչպես ուսուցանում եմ ամենուրեք, բոլոր եկեղեցիներում։
Իսկ եթե անհավատն ուզում է բաժանվել, թող բաժանվի։ Նման դեպքում հավատացյալ եղբոր կամ քրոջ վրա որևէ հարկադրանք չկա, որովհետև Աստված մեզ կանչեց խաղաղությամբ ապրելու։
Միայն թե յուրաքանչյուր ոք թող ապրի Տիրոջից իրեն բաժին ընկած վիճակի մեջ, այնպես, ինչպես Աստված կանչեց իրեն։ Այսպես պատվիրում եմ բոլոր եկեղեցիներին։
Բայց վախենում եմ, որ երբ գամ, ձեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես չէի ուզենա, և դուք էլ ինձ գտնեք այնպես, ինչպես որ դուք չէիք ուզենա։ Այսինքն՝ ձեր մեջ դարձյալ վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, հպարտություն, ամբարտավանություն, խռովություն լինի։
Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է,