Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 11:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել. Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 11:23
17 Խաչաձեւ Հղումներ  

Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը»։


«Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչվելու համար»։


Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


Եվ բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն ու ասաց. «Առե՛ք այս և բաժանե՛ք ձեր մեջ.


Մի շաբաթ օր, մինչ հավաքվել էինք հաց կտրելու, Պողոսը խոսում էր նրանց հետ, և քանի որ հաջորդ օրը գնալու էր, խոսքը երկարեց մինչև կեսգիշեր։


Օրհնության բաժակը, որ օրհնում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի արյանը։ Հացը, որը կտրում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի մարմնին։


Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,


Պողոսը՝ առաքյալ ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի միջոցով և Հայր Աստծու, որ հարություն տվեց նրան մեռելներից,


Տեսե՛ք, ես ձեզ սովորեցրի օրենքն ու իրավունքը, ինչ որ Տերն էր ինձ պատվիրել, որպեսզի դրանք կիրառվեն այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։


Իմացե՛ք, որ Տիրոջից կստանաք ձեզ խոստացված հատուցումը, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։


Եվ գիտեք, թե ի՛նչ պատվերներ տվեցինք ձեզ Տեր Հիսուսով,