Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 11:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

որովհետև, ինչպես կինն է ստեղծվել տղամարդուց, այնպես էլ տղամարդը ծնվում է կնոջից, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

որովհետև ինչպես որ կինը տղամարդուց է ստեղծվել, այնպես էլ տղամարդը կնոջից է ծնվում, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 11:12
6 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ամեն ինչ արել է նպատակի համար. իսկ ամբարիշտները չար օրը պիտի կորչեն։


Որովհետև ամեն ինչ նրանից, նրանով և նրա համար է։ Հավիտյանս փա՜ռք նրան։ Ամեն։


Միայն թե Տիրոջով չկա ո՛չ կին առանց տղամարդու, ո՛չ էլ տղամարդ առանց կնոջ,


բայց մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա համար, և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա միջոցով։


Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ հաշտեցրեց իր հետ Քրիստոսի միջոցով և մեզ տվեց հաշտության պաշտոնը։