Ասացի. «Թող թշնամիներս չծիծաղեն ինձ վրա, Քանզի երբ ոտքս սայթաքեց, նրանք մեծ-մեծ խոսեցին իմ դեմ»։
Ա Կորնթացիներին 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ |
Ասացի. «Թող թշնամիներս չծիծաղեն ինձ վրա, Քանզի երբ ոտքս սայթաքեց, նրանք մեծ-մեծ խոսեցին իմ դեմ»։
որովհետև Մարդու Որդու երևումը այնքան տեսանելի կլինի, ինչպես որ երբ փայլակը փայլատակում է հորիզոնի մի կողմում, փայլում է նաև մյուս կողմում։
Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային։ Իր Տիրոջ առջև է կանգուն կամ ընկած։ Բայց նա կանգուն կմնա, որովհետև Տերը կարող է նրան կանգուն պահել։
իսկ այժմ հայտնված է մարգարեական գրքերի միջոցով մշտնջենավոր Աստծու հրամանի համաձայն և ծանուցված է բոլոր հեթանոսներին՝ հավատի հնազանդության համար,
հանձնե՛ք այդպիսի մեկին սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին փրկվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։
Որովհետև ձեզ այլ բան չենք գրում, քան այն, ինչ կարդում և հասկանում եք։ Հույս ունեմ, որ ամբողջությամբ կհասկանաք,
ինչպես արդեն փոքրիշատե հասկացել եք, որ ձեր պարծանքն ենք, ինչպես դուք էլ կլինեք մեր պարծանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։
որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։
Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
այժմ ահա հաշտեցրեց իր մարմնով, իր մահվան միջոցով, որպեսզի ձեզ նրա առաջ ներկայացնի մաքուր, անբիծ և անարատ,
արմատավորված ու շինված նրա վրա և հաստատված այն հավատի մեջ, որ ուսանեցիք՝ անդադար նրան գոհություն հայտնելով։
որպեսզի ձեր սրտերը ամրապնդի, դարձնի անարատ սրբության մեջ, Աստծու՝ մեր Հոր առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ՝ իր բոլոր սրբերով հանդերձ։
որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։
որ ձեր միտքն արագորեն չպղտորեք և չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ նամակներով՝ որպես մեր կողմից ուղարկված, իբր Տիրոջ օրը եկել-հասել է։
Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։
Թող Տերը շնորհի, որ նա դատաստանի օրը ողորմություն գտնի Տիրոջից։ Իսկ թե ինչքա՜ն ծառայություն մատուցեց ինձ Եփեսոսում, այդ դու ինքդ քաջ գիտես։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ։