Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։ |
Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
Իբրև զրահ հագավ արդարությունը, իբրև սաղավարտ՝ գլխին դրեց փրկությունը, իբրև հանդերձ ու պատմուճան՝ իր վրա գցեց վրեժխնդրությունը, որ հատուցում տա նրանց։
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով,
Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։