Ա Թեսաղոնիկեցիներին 4:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի միմյանց քաջալերե՛ք այս խոսքերով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով։ |
Եվ երբ սկսվի այս բանը, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։
և ապա մեզնից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն՝ ընդառաջ գնալու Տիրոջը օդում, և այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։