Ա Թեսաղոնիկեցիներին 2:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար, ես՝ Պողոսս, մեկ անգամ, ավելին՝ երկու անգամ կամեցա գալ ձեզ մոտ, բայց սատանան խոչընդոտեց մեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար ես՝ Պողոսս, մի երկու անգամ կամեցա ձեզ մոտ գալ, բայց սատանան մեզ խոչընդոտեց։ |
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, անտեղյակ լինեք, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ (և մինչև հիմա արգելքներ ունեցա), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես ուրիշ ազգերի մեջ։
Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով, որ իմ բոլոր նամակներում որպես նշան է ծառայում. այսպես եմ գրում։
բայց հանուն սիրո նախընտրում եմ աղաչել՝ լինելով այսպիսին, ինչպիսին եմ, ես՝ Պողոսս, ծերացած, այժմ առավել ևս Հիսուս Քրիստոսի բանտարկյալս։
Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։