Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեզանից քիչ առաջ անցավ, շտապե՛ք, նա միայն այսօրվա համար է եկել քաղաք, որովհետև ժողովուրդն այսօր Բամայում [𝕸 Բարձրադիր վայր] է զոհ անում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ աղջիկները նրանց պատասխանեցին ու ասացին. «Այո՛, ահա քո առջև է. հիմա շուտ գնացե՛ք, քանի որ նա այսօր է քաղաք եկել նրա համար, որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղում զոհ է մատուցելու։ |
Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։
Սադովկ քահանային ու նրա քահանա եղբայրներին նա թողեց Տիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող Բամայում,
Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։
Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ։ Սավուղը կլսի և ինձ կսպանի»։ Տերն ասաց. «Դու քեզ հետ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե Տիրոջը զոհելու համար ես եկել։
Ես ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամենը, ինչ կա իմ մտքում և հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծյալի առջև ծառայի։
Եթե հայրդ իմ մասին հարցնի, կասես. “Դավիթն իր քաղաքը՝ Բեթղեհեմ գնալու արտոնություն խնդրեց ինձանից, քանի որ այնտեղ ամբողջ ազգատոհմի զոհաբերության օրն է”։
Եվ վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղից էր ղեկավարում Իսրայելին։ Եվ այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։