Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեղիի հարսը՝ Փենեեսի կինը, հղի էր, ծննդաբերելու օրերը մոտ էին, և երբ Աստծու տապանակի գերվելու և իր սկեսրայրի ու ամուսնու մահվան լուրը լսեց, լաց եղավ ու ծնեց, քանի որ երկունքի ցավերը պատել էին նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր, ծնելու մոտ, և երբ լսեց Աստծու տապանակի գերի վերցվելու և իր սկեսրայրի ու ամուսնու սպանվելու լուրը, ծնկի եկավ ու ծնեց, որովհետև ցավերը բռնեցին նրան։ |
Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։
ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։
Եվ երբ նա հիշատակեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից հետ ընկավ դռան մոտ, նրա ողնաշարը ջարդվեց և մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր։ Նա Իսրայելի մեջ քսան տարի դատավորություն էր արել։
Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանի որ տղա ծնեցիր»։ Նա պատասխան չտվեց և ուշադրություն չդարձրեց։