Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծու տապանակը գերեվարվեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, սպանվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վերցվեց նաև Աստծու տապանակը, իսկ Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, սպանվեցին։ |
Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։
և ծեր չի լինի քո տան մեջ։ Ու ողբագին պիտի նայես այն բոլոր բարություններին, որ Տերը՝ Աստված, անելու է Իսրայելին, և քո տան մեջ բնավ ծեր չի լինելու։
Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի և Փենեեսի գլխին. նրանք երկուսն էլ նույն օրն են մեռնելու։
Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամենը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչև վախճանը։