Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 31:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևյալ օրը այլազգիները եկան դիակները կողոպտելու։ Նրանք գտան Գեղբուա լեռան վրա ընկած Սավուղին ու նրա երեք որդիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հետևյալ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածներին կողոպտելու, գտան Սավուղին և նրա երեք որդիներին՝ ընկած Գեղբուե սարի վրա։ |
Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ Քանզի այստեղ է, որ անպիտան գտնվեցին հզորների վահանները և Սավուղի վահանը, կարծես չէին օծվել յուղով։
Հետևյալ օրը, երբ այլազգիները եկան, որպեսզի կողոպտեն սպանվածներին, Սավուղին ու նրա որդիներին գտան Գեղբուա լեռան վրա ընկած։
Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
Այլազգիները հավաքվեցին ու եկան, բանակատեղի դրեցին Սոմանում։ Սավուղն էլ հավաքեց Իսրայելի բոլոր այրերին ու բանակատեղի դրեց Գեղբուեում։
Երբ հովտի այն կողմում ու Հորդանան գետի այն կողմում գտնվող Իսրայելի այրերը տեսան, որ Իսրայելի այրերը փախան, և մեռան Սավուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։
Նրան շուռ տվեցին, վերցրին զենքերը և կտրեցին գլուխը։ Նրանք բանբերներ ուղարկեցին այլազգիների երկրի չորս կողմը՝ հայտնելու այս մասին իրենց կռատներին ու ժողովրդին։