Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք դաշտում մի եգիպտացու գտան, բռնեցին ու բերեցին դաշտ՝ Դավթի մոտ։ Նրան հաց տվեցին, ու նա կերավ, ջուր խմեցրին, տվեցին նրան մի կտոր չոր թուզ և երկու ողկույզ չամիչ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանք էլ դաշտում եգիպտացի մի մարդ գտան և նրան բերին Դավթի մոտ, նրան հաց տվին, ու նա կերավ, և ջուր խմեցրին նրան։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Եթե քաղցած է թշնամիդ, կերակրի՛ր նրան, եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր։


որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք,


Քո կյանքի բոլոր օրերին, մինչև հավիտյան նրանց հետ դաշինք չկնքես։


Սակայն եդովմացուց մի՛ խորշիր, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուց նույնպես մի՛ խորշիր, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։


Դավիթն այդ չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն, իսկ երկու հարյուր մարդ էլ մնաց նստած Բոսորի հեղեղատի այն կողմը։


Նա կերավ և ուժ առավ, քանի որ երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ ջուր խմել։