Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեղին Սամուելին ասաց. «Վերադարձի՛ր, որդյա՛կ, ու ննջի՛ր։ Եվ եթե որևէ մեկը քեզ կանչի, կասես. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Սամուելը գնաց ու պառկեց իր տեղում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուստի Հեղին Սամուելին ասաց. «Գնա պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա՛. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Եվ Սամուելը գնաց, պառկեց իր տեղը։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Աստվածների մեջ ոչ ոք նման չէ քեզ, Տե՛ր, Եվ ոչինչ չկա քո գործերի պես։


Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։


Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք։ Աստված թող չխոսի մեզ հետ, թե չէ կարող է մեռնենք»։


Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»։ Եվ ես ասացի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։


Իսկ հիմա ոտքի՛ ել ու մտի՛ր այդ քաղաքը. քեզ կասվի, թե ի՛նչ պետք է անես»։


Նա ասաց. «Ես Տիրոջ զորքի զորավարն եմ և նոր եկա»։ Հեսուն երեսնիվայր գետնին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Տե՛ր, ի՞նչ հրաման կտաս քո ծառային»։


Տերը եկավ, կանգնեց և, ինչպես նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է»։


Տերը նորից՝ երրորդ անգամ, կանչեց Սամուելին, որը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։