Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերը եկավ, կանգնեց և, ինչպես նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Տերը եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, որովհետև քո ծառան լսում է»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց. «Ես Տիրոջ զորքի զորավարն եմ և նոր եկա»։ Հեսուն երեսնիվայր գետնին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Տե՛ր, ի՞նչ հրաման կտաս քո ծառային»։


Հիմա ձեզ թագավորն է առաջնորդում։ Ես ծերացել եմ, պետք է հանգստանամ, բայց իմ որդիները ահա ձեր մեջ են։ Իմ վաղ հասակից մինչև այսօր ես ձեզ ղեկավարեցի։ Ես ահա կանգնած եմ ձեր առաջ,


Տերն ասաց Սամուելին. «Ահա ես Իսրայելի մեջ այնպիսի բաներ պիտի անեմ, որ, ով լսի դրանք, ականջները պիտի զնգան։


Սամուելը ննջեց մինչև առավոտ. վաղ առավոտյան զարթնեց ու բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ տեսիլքը պատմել Հեղիին։


Տերը կրկին երևաց Սելովում։ Տերը Սամուելին երևաց ըստ իր ասած խոսքի։ Սամուելը հավատարմությամբ դարձավ Տիրոջ մարգարեն ամբողջ Իսրայելի մեջ՝ երկրի մի ծայրից մյուսը։ Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, և նրանց ճանապարհը չար էր։


Տերը նորից՝ երրորդ անգամ, կանչեց Սամուելին, որը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։


Հեղին Սամուելին ասաց. «Վերադարձի՛ր, որդյա՛կ, ու ննջի՛ր։ Եվ եթե որևէ մեկը քեզ կանչի, կասես. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Սամուելը գնաց ու պառկեց իր տեղում։