նրան ոչ մի վնաս թող չհասնի”։ Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնա, և դու ինքդ հեռու կմնայիր»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կինն ասաց. «Դու ինքդ գիտես, թե ի՛նչ էր արել Սավուղը. թե ոգեհարցներին ու գուշակներին ինչպե՛ս վերացրեց երկրից։ Արդ, ինչո՞ւ ես ինձ սպանելու համար իմ անձի դեմ որոգայթ լարում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կինը նրան ասաց. «Ահա դու գիտես, թե ինչ է արել Սավուղը, ինչպես է երկրից բնաջնջել վհուկներին ու նշանագետներին. ուրեմն՝ ինչո՞ւ ես ինձ սպանելու համար որոգայթ պատրաստում իմ անձի դեմ»։ |
նրան ոչ մի վնաս թող չհասնի”։ Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնա, և դու ինքդ հեռու կմնայիր»։
Երբ Իսրայելի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մոտ մարդ է ուղարկել բորոտությունից բուժելու համար։ Իմացե՛ք և տեսե՛ք, որ սա պատրվակ է»։
Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհարցների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Սավուղը նրան Տիրոջ անունով երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնի»։
Սամուելը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայելը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթեմում։ Սավուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։