Աքաաբն իր տուն եկավ խռոված և անտրամադիր այն խոսքերի պատճառով, որ հեզրայելացի Նաբոթն ասել էր՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա»։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց և հաց չկերավ։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, և տեղի տալով՝ Սավուղը գետնից վեր կացավ ու նստեց աթոռին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նա չուզեց և ասաց. «Չեմ ուտում». սակայն նրա ծառաները և կինն էլ ստիպեցին նրան, և լսեց նրանց խոսքը, վեր կացավ գետնից և նստեց անկողնու վրա։ |
Աքաաբն իր տուն եկավ խռոված և անտրամադիր այն խոսքերի պատճառով, որ հեզրայելացի Նաբոթն ասել էր՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա»։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց և հաց չկերավ։
Մի օր, երբ Եղիսեեն անցնում էր Սոմնայից, մի հարուստ կին նրան կանչեց հաց ուտելու։ Եղիսեեն շատ հաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու և խմելու։
Ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր, եթե մարգարեն դժվար բան խնդրեր, չպե՞տք է կատարեիր։ Նա միայն ասաց՝ “Լվացվի՛ր ու կմաքրվես”»։
ու նստում էիր զարդարված բազմոցի վրա։ Նրանց առջև սեղան էիր գցում, իմ խունկն ու յուղն էիր վերցնում և նրանց հետ զվարճանում։
Եվ տերը ծառային ասաց. “Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ և մարդկանց այստե՛ղ մտցրու, որպեսզի տունս լցվի”։
Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մո՛տ գիշերիր, որովհետև երեկո է, և օրն էլ տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու։
Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։
Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։
Հիմա էլ դո՛ւ լսիր քո աղախնի խոսքերը։ Քո առջև մի պատառ հաց դնեմ, կե՛ր և ուժ կստանաս, որ քո ճանապարհը գնաս»։