Այս բանի համար ասորիների արքան վրդովվեց, կանչեց իր ծառաներին և ասաց. «Ինձ չե՞ք ասի, թե ո՛վ է իմ գաղտնիքները հայտնում Իսրայելի արքային»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կինը մտավ Սավուղի մոտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մեջ է, ասաց նրան. «Ես՝ քո աղախինը, հնազանդվել եմ քեզ, կյանքս վտանգի ենթարկելով՝ անսացել եմ խոսքերիդ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կինը եկավ Սավուղի մոտ, տեսավ նրա չափազանց սոսկումը և նրան ասաց. «Ահա քո աղախինը լսեց քո խոսքը, և հոգիս բռիս մեջ դրած՝ հնազանդվեցի ինձ ասած խոսքերիդ։ |
Այս բանի համար ասորիների արքան վրդովվեց, կանչեց իր ծառաներին և ասաց. «Ինձ չե՞ք ասի, թե ո՛վ է իմ գաղտնիքները հայտնում Իսրայելի արքային»։
Տեսնելով, որ ոչ ոք չի ազատում ինձ, հույսս դրեցի ինձ վրա, գնացի Ամովնի որդիների դեմ, և Տերը նրանց իմ ձեռքը մատնեց։ Հիմա դուք ինչո՞ւ եք ելել այսօր իմ դեմ պատերազմելու»։
Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց այլազգուն՝ Գողիաթին, Տերը մեծ փրկություն շնորհեց, և այդ տեսնելով՝ ամբողջ Իսրայելն ուրախացավ։ Ինչո՞ւ Դավթին իզուր սպանելով անմեղ արյան մեղքի տակ մտնես»։
Սավուղն անմիջապես ամբողջ հասակով վայր ընկավ գետնին, խիստ զարհուրեց Սամուելի խոսքերից, ու իր մեջ այլևս ուժ չմնաց, որովհետև մի ամբողջ օր ու գիշեր հաց չէր կերել։
Հիմա էլ դո՛ւ լսիր քո աղախնի խոսքերը։ Քո առջև մի պատառ հաց դնեմ, կե՛ր և ուժ կստանաս, որ քո ճանապարհը գնաս»։