Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սավուղն անմիջապես ամբողջ հասակով վայր ընկավ գետնին, խիստ զարհուրեց Սամուելի խոսքերից, ու իր մեջ այլևս ուժ չմնաց, որովհետև մի ամբողջ օր ու գիշեր հաց չէր կերել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ ժամանակ Սավուղը հանկարծ ամբողջ հասակով վայր ընկավ գետնին և սաստիկ վախեցավ Սամուելի խոսքերից, որ վրան ուժ էլ չմնաց, որովհետև մի ամբողջ օր և ամբողջ գիշեր հաց չէր կերել։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:20
7 Խաչաձեւ Հղումներ  

«Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու. արդյոք ո՞չ նրա, ում ուժն այնքան մեծ է, ու բազուկը՝ հզոր։


Առավոտյան, երբ Նաբաղը գինուց սթափվեց, կինն այդ բաները պատմեց, Նաբաղի սիրտը մահացու հարված ստացավ, և նա կարծես քար կտրեց։


Տերը Իսրայելին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու և քո որդիները պիտի ընկնեք, և Տերն Իսրայելի բանակը այլազգիների ձեռքը պիտի մատնի»։


Կինը մտավ Սավուղի մոտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մեջ է, ասաց նրան. «Ես՝ քո աղախինը, հնազանդվել եմ քեզ, կյանքս վտանգի ենթարկելով՝ անսացել եմ խոսքերիդ։


Երբ Սավուղը տեսավ այլազգիների բանակը, վախեցավ, նրա սիրտը մեծ ահ ընկավ։