Դու այսպիսի կարգադրություն կանես. “Եգիպտացիների երկրից վերցրե՛ք սայլեր ձեր մանուկների և կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Դավիթն ու Աբեսսան գիշերը մտան զորքի մեջ։ Սավուղը ննջում էր գահավորակի վրա, գեղարդը սնարի մոտ գետնին էր ցցված, իսկ Աբեններն ու զինվորները նրա շուրջը ննջել էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը Աբեսսայի հետ գիշերը մտավ բանակի մեջ. և ահա Սավուղը պառկած քնած էր կառքերի մեջտեղը, նրա նիզակը գլխի մոտ ցցված էր գետնի մեջ, և Աբեններն ու զինվորները պառկած էին նրա շուրջը։ |
Դու այսպիսի կարգադրություն կանես. “Եգիպտացիների երկրից վերցրե՛ք սայլեր ձեր մանուկների և կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ։
Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ և ոչխարները թողնելով հովիվներին՝ այդ բաներն առավ ու գնաց, ինչպես Հեսսեն էր հրամայել իրեն։ Երբ հասավ տափարակ տեղը, զորքերն արդեն շարվել էին՝ ճակատ կազմելու, և պատերազմի աղաղակներ էին արձակում։
Խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ»։ Աբեսսան ասաց. «Ես քեզ հետ կմտնեմ»։
Աբեսսան Դավթին ասաց. «Տերն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մեկ անգամից գետնին գամեմ սրան և էլ հարվածս չկրկնեմ»։