Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տասը օր անց Տերը հարվածեց Նաբաղին, և նա մեռավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մոտ տասն օր անց Տերը հարվածեց Նաբաղին, և նա մեռավ։ |
Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։
Տերը պատուհասեց թագավորին, և նա բորոտ դարձավ մինչև իր կյանքի վերջը։ Նա առանձին տան մեջ էր բնակվում։ Արքունի տան վրա իշխում և երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Հովաթամը։
Երբ որ գիշերը վրա հասավ, Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Երբ առավոտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են։
Արքան չլսեց ժողովրդին, որովհետև կործանումն Աստծուց էր սահմանված, որպեսզի Տերը հաստատի սիլովնացի Աքիայի բերանով իր ասած խոսքերը Նաբատի որդի Հերոբովամի մասին։
Կեսգիշեր եղավ, և Տերը հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Օրհնյալ լինի քո խոհեմությունը, և օրհնյալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, և ես չգնացի արյուն թափելու ու իմ ձեռքն ուրիշի վրա բարձրացնելու։
Առավոտյան, երբ Նաբաղը գինուց սթափվեց, կինն այդ բաները պատմեց, Նաբաղի սիրտը մահացու հարված ստացավ, և նա կարծես քար կտրեց։
Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։
Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։