Երրորդ օրը Սավուղի զորքի բանակատեղիից մարդ եկավ, որի հագուստները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։ Երբ նա Դավթի մոտ մտավ, գետնին ընկավ ու խոնարհվեց նրա առաջ։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Աբիգեան Դավթին տեսավ, էշից շտապ իջնելով՝ Դավթի առաջ ընկավ, երկրպագեց նրան մինչև գետին Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիգեան հենց որ տեսավ Դավթին, արագ իջավ էշի վրայից, երեսնիվայր ընկավ Դավթի առջև և մինչև գետին խոնարհվեց։ |
Երրորդ օրը Սավուղի զորքի բանակատեղիից մարդ եկավ, որի հագուստները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։ Երբ նա Դավթի մոտ մտավ, գետնին ընկավ ու խոնարհվեց նրա առաջ։
Թեկուացի կինը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին խոնարհվեց և ասաց. «Փրկի՛ր ինձ, արքա՛, փրկի՛ր»։
Աքիմաասն աղաղակելով ու երեսնիվայր գետնին ընկնելով՝ ասաց արքային. «Ողջո՛ւյն։ Օրհնյալ է Տերը՝ քո Աստվածը, որ ոչնչացրեց քեզ ատելի մարդկանց, որոնք իրենց ձեռքը մեր տեր արքայի վրա էին բարձրացրել»։
Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավիթ արքայի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագություն արեց նրան։ Դավիթն ասաց նրան. «Մեմփիբոսթե՛»։ Նա ասաց. «Ահավասիկ ես քո ծառան եմ»։
Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան կալից դուրս ելավ ու երեսնիվայր գետնին ընկավ և երկրպագեց Դավթին։
Երբ կինը գնում էր, խորհուրդ արեց Գոդոնիելի հետ և ասաց. «Իմ հորից ագարակ ուզեմ», և ձայն տվեց էշի վրայից։ Քաղեբն ասաց նրան. «Ի՞նչ եղավ քեզ»։
Երբ աղջիկը գնում էր նրա մոտ, Գոդոնիելը հորդորեց նրան, որ իր հորից մի ագարակ խնդրի։ Աղջիկը տրտնջաց, աղաղակեց էշի վրայից և ասաց. «Անապատային երկիր տվեցիր ինձ»։ Քաղեբը նրան ասաց. «Ի՞նչ եղավ քեզ»։
Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագություն արեց ու ասաց. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճությանն արժանացա, և դու ուշադրություն դարձրիր ինձ վրա, թեև ես մի օտար կին եմ»։
Տղան գնաց, իսկ Դավիթը Երգաբ կոչվող քարից դուրս եկավ, երեսի վրա ընկավ գետնին և նրան երեք անգամ երկրպագություն արեց։ Նրանք իրար համբուրեցին, և ամեն մեկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղավ։
Դավիթն այս խոսքերով համոզեց իր մարդկանց ու թույլ չտվեց, որ Սավուղի վրա հարձակվեն ու սպանեն։ Սավուղը դուրս եկավ այդ քարայրից ու գնաց իր ճանապարհով։
և նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. «Մեղքն ինձ վրա լինի, տե՛ր, բայց թող քո աղախինը խոսի քեզ հետ, և դու լսի՛ր քո աղախնի խոսքերը։
Նա վեր կացավ ու գլուխը մինչև գետին խոնարհելով՝ ասաց. «Քո աղախինը պատրաստ է ստրկուհի լինել և իր տիրոջ ծառաների ոտքերը լվանալ»։