Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մաոնում մի մարդ կար, որի հոտերը Կարմելոսում էին։ Նա շատ հարուստ էր. ուներ երեք հազար ոչխար, հազար այծ։ Իր հոտերը Կարմելոսում էին խուզում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։ |
Այդ մասին հայտնեցին Թամարին՝ նրա հարսին՝ ասելով. «Ահա քո սկեսրայրը գալիս է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»։
Գաղաադացի Բերզելին եկավ Ռոգելիմից և արքային անցկացրեց Հորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչև Հորդանան գետի մյուս կողմը։
Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։
Տերը Հոբի կյանքի վերջին շրջանն ավելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հոտի մեջ եղան տասնչորս հազար ոչխար ու այծ, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ, հազար մատակ էշ։
Սամուելն առավոտ կանուխ գնաց՝ հանդիպելու Իսրայելին։ Սամուելին հայտնեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմելոս, իր համար հուշարձան կանգնեցրել և մարտակառքերը հետ դարձնելով՝ իջել է Գաղգաղա»։
Եվ զիփացիները վեր կացան ու գնացին Սավուղի մոտից։ Դավիթը և նրա մարդիկ երեկոյան Մաոնի անապատում էին՝ Հեսեմոնի աջ կողմում։
Գերվել էին նաև Դավթի երկու կանայք՝ Աքինովամ Հեզրայելացին ու Կարմեղացի Նաբաղի կինը՝ Աբիգեան։