Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն այս խոսքերով համոզեց իր մարդկանց ու թույլ չտվեց, որ Սավուղի վրա հարձակվեն ու սպանեն։ Սավուղը դուրս եկավ այդ քարայրից ու գնաց իր ճանապարհով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարդկանց և նրանց չթողեց, որ հարձակվեն Սավուղի վրա։ Եվ Սավուղը դուրս եկավ քարայրից ու գնաց իր ճանապարհով։ |
Բերսաբեեն երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Հավիտյան կեցցե՛ իմ տերը՝ Դավիթ արքան»։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։
Տղան գնաց, իսկ Դավիթը Երգաբ կոչվող քարից դուրս եկավ, երեսի վրա ընկավ գետնին և նրան երեք անգամ երկրպագություն արեց։ Նրանք իրար համբուրեցին, և ամեն մեկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղավ։
Դավիթն իր մարդկանց ասաց. «Երդվում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծյալ մարդու նկատմամբ, իմ ձեռքը չեմ բարձրացնի նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։
Դավիթը նրանից հետո վեր կացավ, դուրս եկավ քարայրից և աղաղակեց նրա հետևից՝ ասելով. «Իմ տե՛ր արքա»։ Սավուղը հետ նայեց. Դավիթը երեսնիվայր գետնին ընկավ ու երկրպագեց։
Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Դավիթն ասաց. «Քո ծառան եմ, տե՛ր իմ արքա»։
Սավուղը նրան ասաց. «Ի՞նչ նկատեցիր»։ Նա ասաց. «Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, և նրա վրա թիկնոց կար»։ Սավուղն իմացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր ընկավ գետնին ու երկրպագեց նրան։