Նա հասավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախների մոտ. այնտեղ մի քարայր կար, և Սավուղը հարկավորության համար ներս մտավ. Դավիթն իր մարդկանց հետ նստած էր այդ քարայրի ներսում։
Հեբուսթեի գլուխը բերեցին Քեբրոն՝ Դավթի մոտ, և ասացին արքային. «Ահա քո թշնամու՝ Սավուղի որդի Հեբուսթեի գլուխը, որը քո մահն էր նյութում։ Տերը մեր տեր արքայի համար վրեժխնդիր եղավ նրա թշնամիներից, ինչպես այսօր վրեժխնդիր եղավ քո թշնամի Սավուղից և նրա սերնդից»։
Հովնաթանը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը քեզ չի գտնի, և դու կթագավորես Իսրայելի վրա, իսկ ես քո երկրորդը կլինեմ։ Իմ հայր Սավուղն էլ գիտի, որ դա այդպես է»։