Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավթին հայտնեցին՝ ասելով. «Այլազգիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Ահա փղշտացիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:1
9 Խաչաձեւ Հղումներ  

ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։


Դու կսերմանես, բայց չես հնձի, ձեթ կքամես, բայց չես օծվի յուղով, և գինի, բայց գինի չես խմի։ Կվերանան իմ ժողովրդի անօրենները


Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կուտի քեզ անծանոթ մի ազգ, և դու մշտապես զրկված ու խորտակված կմնաս։


Նա կուտի քո հոտերից ծնված անասուններին և քո երկրի բերքը։ Նա կխլի քո ցորենը, գինին, յուղը, կվերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը, մինչև որ կորստյան մատնի քեզ։


Կեիլան, Աքեզիբը, Մարեսան, Եղեմովմը՝ ինը քաղաքներ և նրանց ավանները։


Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց այն կաղնու տակ, որ գտնվում էր Եփրայում և պատկանում էր Աբիեզերի տոհմից Հովասին։ Նրա որդի Գեդեոնը կալում ցորեն էր կալսում՝ վախենալով մադիանացիներից։


բանակում էին նրանց մոտ և փչացնում հողի բերքը մինչև Գազայի սահմանները։ Իսրայելին հանգիստ չէին տալիս, չէին թողնում ո՛չ ոչխար, ո՛չ արջառ, ո՛չ էշ։