Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատասխան տվեց Դովեկ Ասորին, որը Սավուղի ջորիներն էր արածեցնում, և ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկել էր Նոմբա՝ Աքիտովբի որդի Աքիմելեք քահանայի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղի ծառաների վերակացու եդովմայեցի Դովեկը պատասխանեց ու ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկավ Նոբ՝ Աքիտովբի որդի Աքիմելեքի մոտ։ |
Նա պիտի մխիթարվի այսօր՝ իջևանելով ճանապարհին, ձեռքով պիտի մխիթարի Սիոնի դստեր լեռանը և այն բլուրներին, որոնք Երուսաղեմում են։
Քո մեջ ավազակներ էին բնակվում, որպեսզի քո մեջ արյուն թափեին։ Քո մեջ լեռների վրա էլ զոհեր էին մատուցում և քո մեջ անմաքուր գործեր էին անում։
Սելովում Աստծու քահանան Աքիա անունով մեկն էր, որը եփուդ էր կրում։ Նա Ղևիի որդու Փենեեսի որդու Քաբիելի եղբայր Աքիտովբի որդին էր։ Ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը կիրճ է գնացել։