Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ մնա քարանձավում, այլ վեր կաց գնա՛ Հուդայի երկիրը»։ Դավիթը գնաց և հաստատվեց Սարիթ քաղաքում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ նստիր բերդում, դո՛ւրս եկ, գնա՛ Հուդայի երկիրը»։ Եվ Դավիթը գնաց ու մտավ Հարեթի անտառը։ |
Երբ Դավիթն առավոտյան զարթնեց, Տերը Դավթին ուղղված խոսք ասաց տեսանող մարգարե Գադի միջոցով։ Տերն ասաց.
Դավիթ արքայի մնացած գործերը՝ առաջիններն ու վերջինները, նկարագրված են Սամուել տեսանողի գրքում, Նաթան մարգարեի գրքում և Գադ տեսանողի գրքում,
Ղևտացիներին տեղավորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթ արքան, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, քանի որ այդ հրամանը Տերն էր տվել իր մարգարեների միջոցով։
Նա աղաչեց Մովաբի արքային, և նրանք նրա մոտ բնակվեցին այնքան ժամանակ, քանի դեռ Դավիթը քարանձավում էր։