Եվ մի իսրայելացի ասաց. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայելին խայտառակելու է դուրս եկել։ Ով սպանի նրան, արքան մեծ հարստությամբ կլիացնի նրան, իր աղջկան նրան կնության կտա և նրա հոր տունն Իսրայելի մեջ ազատ կդարձնի»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աքիմելեքը պատասխանեց արքային՝ ասելով. «Քո ծառաների մեջ Դավթի պես հավատարիմ ո՞վ կա։ Նա քո՝ արքայիդ փեսան է և քո բոլոր հրամանները գործադրողը, քո տան մեջ փառավորը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աքիմելեքը պատասխանեց թագավորին և ասաց. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա Դավթի պես հավատարիմ, որ թագավորի փեսա է, հրամաններդ կատարող և պատվավոր քո տան մեջ։ |
Եվ մի իսրայելացի ասաց. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայելին խայտառակելու է դուրս եկել։ Ով սպանի նրան, արքան մեծ հարստությամբ կլիացնի նրան, իր աղջկան նրան կնության կտա և նրա հոր տունն Իսրայելի մեջ ազատ կդարձնի»։
Սավուղը, նրան հազարապետ կարգելով, իր մոտից հեռացրեց, և Դավիթը ժողովրդի մեջ ելումուտ էր անում։
Պայմանավորված ժամկետը դեռ չէր լրացել, որ Դավիթն իր մարդկանցով վեր կացավ և այլազգիներից հարյուր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատված անդամները, լցրեց արքայի առջև և արքային փեսա դարձավ. Սավուղն իր դուստր Մեղքողին նրան կնության տվեց։
Դավիթը եկավ Նոմբա՝ Աքիմելեք քահանայի մոտ։ Նրան տեսնելով՝ Աքիմելեքը զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»։
Սավուղն ասաց նրան. «Դու և Հեսսեի որդին ինչո՞ւ եք միաբանվել իմ դեմ, դու նրան հաց ու սուր ես տվել, նրա համար Աստծուն խնդրել, նրան ինձ հետ թշնամացրել, ինչպես այսօր է»։
Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մեջ Տերն ինչպե՛ս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով. “Իմ ձեռքը իմ տիրոջ վրա չեմ բարձրացնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։
ների՛ր քո աղախնի հանցանքը, քանի որ Տերն իմ տիրոջը հավատարիմ տուն պիտի դարձնի, քանի որ իմ տիրոջ պատերազմները Տերն է վարում։ Քո մեջ երբեք չարություն թող չլինի։
Թող Տերն ամեն մեկին ըստ իր արդարության և հավատարմության հատուցի։ Տերն այսօր քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցա իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։