Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն այնտեղից գնաց և ապաստանեց Ոդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունը լսեցին և եկան այնտեղ՝ նրա մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն այնտեղից փախավ, գնաց և հասավ Ոդողոմի քարայրը. երբ իր եղբայրները և իր հոր ամբողջ տունը լսեցին, եկան այնտեղ՝ նրա մոտ։ |
Երեսուն իշխաններից երեքն իջան Դավթի մոտ, Ոդողոմի քարայրի մոտերքում գտնվող ժայռի մոտ, իսկ այլազգիները բանակ դրեցին Հսկաների հովտում։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, Մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ։
մինչև բերեն քո ժառանգորդներին, ժառանգությամբ Լաքիսի՛ բնակիչ, մինչև Ոդողամ հասնի Սիոնի դստեր փառքը։
(մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորված՝ անապատում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։
Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհին։ Այնտեղ մի քարայր կար։ Սավուղը մտավ այնտեղ հանգստանալու։ Դավիթն ու նրա մարդիկ քարայրի ներսի մասում էին։