Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը թաքնվեց դաշտում։ Նորալուսին եղավ, և արքան սենյակ մտավ՝ հաց ուտելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը թաքնվեց դաշտում. երբ հասավ ամսագլխի օրը, թագավորը հացի նստեց՝ կերակուր ուտելու։ |
Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։
Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։
Արքան, ըստ սովորության, նստեց պատի մոտ դրված աթոռին։ Հովնաթանը նստեց դիմացը։ Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։
Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղը նորալուսին է, ես արքայի հետ չեմ նստի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչև երրորդ օրվա երեկոն դաշտում թաքնվեմ։