Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը Ռամայի Նավաթ բնակավայրից փախավ եկավ Հովնաթանի մոտ ու նրան ասաց. «Ի՞նչ եմ արել, ո՞րն է հանցանքս, ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ մտադրվել է ինձ սպանել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը փախավ Ռամայի Նավաթից, գնաց Հովնաթանի մոտ և ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ հանցանքը, և ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ նա ուզում է սպանել ինձ»։ |
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար,
և դուք Տիրոջ ու նրա օծյալի ներկայությամբ մեղադրե՛ք ինձ, թե ես մեկի եզը խլե՞լ եմ կամ էշը տարե՞լ, ձեզանից ո՞ւմ եմ ճնշել կամ որևէ մեկին զրկե՞լ եմ, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել։ Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես հատուցեմ ձեզ»։
Սավուղը խոսեց իր Հովնաթան որդու և իր բոլոր ծառաների հետ՝ Դավթին սպանելու համար։ Սավուղի որդի Հովնաթանը շատ էր սիրում Դավթին
Դավիթը փախչելով փրկվեց, եկավ Արիմաթեմ՝ Սամուելի մոտ, նրան պատմեց ամեն ինչ, որ Սավուղն արել էր իր նկատմամբ։ Սամուելն ու Դավիթը գնացին ու բնակվեցին Ռամայի Նավաթ բնակավայրում։
Հովնաթանը նրան ասաց. «Բնավ, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ հայտնելու, և ինչպե՞ս կարող է հայրս այդ բանն ինձնից թաքցնել։ Այդպիսի բան չկա»։
Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մեջ Տերն ինչպե՛ս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով. “Իմ ձեռքը իմ տիրոջ վրա չեմ բարձրացնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։
Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու տե՛ս այսօր, որ իմ վարմունքի մեջ չարություն, անօրենություն ու ամբարշտություն չկա, քո դեմ ոչ մի հանցանք չեմ գործել, իսկ դու ուզում ես հետապնդելով իմ կյանքը խլել։
Երբ Դավիթն ավարտեց Սավուղին ուղղված այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Սավուղը, իր ձայնը բարձրացնելով, լաց եղավ։
Դավիթը նրանից հետո վեր կացավ, դուրս եկավ քարայրից և աղաղակեց նրա հետևից՝ ասելով. «Իմ տե՛ր արքա»։ Սավուղը հետ նայեց. Դավիթը երեսնիվայր գետնին ընկավ ու երկրպագեց։
Եվ ավելացրեց. «Ինչո՞ւ է իմ տերն ընկել իր ծառայի հետևից։ Ինչո՞վ եմ մեղանչել և ի՞նչ վնաս եմ հասցրել։