Իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ ասելով. «Այս է նշանը, որ Տերն է ասել. “Հիմա զոհասեղանը կպատռվի, իսկ դրա վրայինը կթափվի”»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի և Փենեեսի գլխին. նրանք երկուսն էլ նույն օրն են մեռնելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թող սա քեզ նշան լինի, որ պիտի գա քո երկու որդիների՝ Ոփնիի և Փենեհեսի վրա. երկուսն էլ պիտի մեռնեն մեկ օրում։ |
Իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ ասելով. «Այս է նշանը, որ Տերն է ասել. “Հիմա զոհասեղանը կպատռվի, իսկ դրա վրայինը կթափվի”»։
Միայն մեկին պիտի թողնեմ իմ զոհասեղանի մոտ, որպեսզի նվաղեն նրա աչքերը, և հալումաշ լինի նրա սիրտը։ Քո տան բոլոր մնացյալ անդամներն ընկնելու են մարդկանց սրով։
Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամենը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչև վախճանը։
Պատանին պատասխանեց. «Իսրայելի այրերն այլազգիների առջևից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկվեց, քո երկու որդիները՝ Օփնին և Փենեեսը, սպանվեցին, իսկ Աստծու տապանակը գերվեց»։
ասացին. «Իսրայելի փառքը վերացավ», որովհետև Տիրոջ տապանակը գերվեց, նրա սկեսրայրն ու ամուսինը մեռան։