Տերն այցելեց Աննային, սա հղիացավ ու ծնեց ևս երեք տղա ու երեք աղջիկ։ Մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։
Եվ Տերն այցելեց Աննային. նա հղիացավ և երեք տղա ու երկու աղջիկ ծնեց. մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։
Տերը, ինչպես ասել էր, հոգ տարավ Սառային և նրա համար արեց, ինչ խոստացել էր։
Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում, Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։
Եվ բարի՛ն խորհիր Տիրոջ ու մարդկանց առջև,
«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։
Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։
Մանուկն աճում և զորանում էր՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհները նրա վրա էին։
Հիսուսը զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով՝ Աստծու և մարդկանց առջև։
Կինը որդի ծնեց ու նրա անունը Սամփսոն դրեց։ Մանուկն աճեց, և Տերը նրան օրհնեց։
Իսկ մանուկ Սամուելը շարունակում էր մեծանալ և հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց։
Սամուելը մեծացավ, Տերը նրա հետ էր, և Նրա ասած խոսքերից ոչ մեկը գետնին չմնաց։