Նա հսկա որսորդ էր Տիրոջ՝ Աստծու առաջ։ Այդ պատճառով էլ ասում են. «Նեբրովթի պես հսկա որսորդ Տիրոջ՝ Աստծու առաջ»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այդ երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջ, որովհետև այդ մարդիկ արհամարհում էին Տիրոջ զոհը։ |
Նա հսկա որսորդ էր Տիրոջ՝ Աստծու առաջ։ Այդ պատճառով էլ ասում են. «Նեբրովթի պես հսկա որսորդ Տիրոջ՝ Աստծու առաջ»։
իր որդիներին ողջակեզ արեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց։ Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ բարկացրեց նրան։
Եվ այսպես, Երուսաղեմը լքվեց, Հուդան կործանվեց, և նրանց լեզուները անօրենությամբ ապստամբեցին Տիրոջ դեմ։ Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ,
Եվ ինչ որ ես ատում էի, այն էիք անում. ծածկեցիք իմ սեղանն արցունքներով, նեղությունների լացով ու հեծությամբ։ Արժե՞ արդյոք դարձյալ նայել ձեր զոհերին և կամ ընդունել ձեր ձեռքից։
Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով։ Հարկ է, որ գայթակղությունները գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա։
Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրվի, ինչպես օրենքն է, ապա վերցրո՛ւ այնքան, ինչքան սիրտդ ցանկանա»։ Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թե ոչ՝ բռնի կառնեմ»։
Ինչպես ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրենությունների համար մինչև վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետև իր որդիներն Աստծուն անարգում էին, իսկ նա նրանց չէր հանդիմանում։