Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ չար ոգին իջավ Սավուղի վրա. նա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դավիթը քնար էր նվագում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ կողմից չար ոգի իջավ Սավուղի վրա, երբ նա, նիզակը ձեռքին, նստած էր իր տանը, Դավիթն էլ իր ձեռքով քնար էր նվագում։ |
Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։
Թող քո առաջ կանգնած ծառաներդ խոսեն և խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ նվագել գիտի, և հենց որ Աստծուց ուղարկված չար ոգին քեզ վրա հասնի, նա քնար նվագելով երգի. դա քեզ հաճելի կլինի և կհանգստացնի քեզ»։
Դարձյալ պատերազմ եղավ, ու Դավիթը դուրս եկավ այլազգիների դեմ պատերազմի։ Նա շատ մեծ ջարդ տվեց նրանց, և նրանք փախան նրա առջևից։
Սավուղն իմացավ, որ Դավիթն իր մարդկանցով հայտնվել է։ Սավուղը Բամայի ներքին դաշտի բլրին էր նստել։ Գեղարդը նրա ձեռքին էր, և բոլոր ծառաները նրա շուրջն էին։