Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սավուղը մարդ ուղարկեց Դավթին բռնելու. եկան Սավուղին ասացին, թե նա հիվանդ է։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ երբ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին բռնելու համար, նա ասաց. «Հիվանդ է»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:14
5 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմի ծառաները եկան այդ կնոջ մոտ՝ նրա տուն, և հարցրին. «Աքիմաասն ու Հովնաթանը որտե՞ղ են»։ Կինը նրանց պատասխանեց. «Գետից այն կողմ անցան»։ Նրանք փնտրեցին նրանց և չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ։


Առավոտյան աղջամուղջին՝ դարպասը բացվելու ժամանակ, այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Հետապնդե՛ք նրանց, գուցե հասնեք»։


Դարձյալ մարդ ուղարկեց Դավթի հետևից՝ ասելով. «Մահիճով հանդերձ նրան ինձ մո՛տ բերեք, որ սպանեմ»։


Սավուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուելին, Աստծու հոգին Սավուղի մարդկանց վրա իջավ, և նրանք էլ մարգարեացան։