Անցյալում, երբ Սավուղը մեր թագավորն էր, դու էիր Իսրայելին առաջնորդողը և ի մի հավաքողը։ Տերը քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելին՝ իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայելի առաջնորդը”»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, քանի որ նա էր նրանց մոտ ելումուտ անողը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, որովհետև նա էր ելումուտ անում նրանց առաջ։ |
Անցյալում, երբ Սավուղը մեր թագավորն էր, դու էիր Իսրայելին առաջնորդողը և ի մի հավաքողը։ Տերը քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելին՝ իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայելի առաջնորդը”»։
Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։
որ կարողանա առաջնորդել նրան, որ դուրս հանի և ներս բերի նրանց, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն»։
բայց չէին գտնում, թե ի՛նչ անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարված, լսում էր նրան։
Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։
Սավուղը, նրան հազարապետ կարգելով, իր մոտից հեռացրեց, և Դավիթը ժողովրդի մեջ ելումուտ էր անում։
Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա իմաստնանում էր։ Սավուղը նրան պատերազմիկների առաջնորդ կարգեց, և դա ամբողջ ժողովրդի, ինչպես նաև Սավուղի ծառաների աչքին հաճելի եղավ։