Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը նրա սուրը կապեց թիկնոցի վրայից և քայլելիս մեկ-երկու անգամ սայթաքեց։ Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետև սովոր չեմ», և զրահը նրա վրայից հանեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։ |
Հուդայի որդիներին, սակայն, կողորմեմ և նրանց կփրկեմ Տիրոջ՝ իրենց Աստծու ձեռքով, բայց չեմ փրկի նրանց ո՛չ աղեղի, ո՛չ սրի և ո՛չ պատերազմի, ո՛չ կառքերի և ո՛չ ձիերի, ո՛չ էլ հեծյալների միջոցով»։
Պատասխան տվեց հրեշտակը և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին,- ասաց,- ո՛չ մեծ զորությամբ և ո՛չ ուժգնությամբ, այլ իմ Հոգով,- ասում է Ամենակալ Տերը։
Նա ձեռքն առավ ցուպը և հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովվական տոպրակի մեջ, որի մեջ սովոր էր քարեր հավաքել և պարսատիկն իր ձեռքն առնելով՝ գնաց դեպի այլազգին։