Սավուղը և Իսրայելի բոլոր այրերը Կաղնու հովտում էին հավաքվել, որ այլազգիների դեմ պատերազմեն։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն ու Իսրայելի այրերը նույնպես համախմբվեցին հովիտներում և ռազմի ճակատ կազմեցին այլազգիների դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղն ու Իսրայելի մարդիկ էլ հավաքվեցին ու բանակ դրեցին Էլայի հովտում և կարգով շարվեցին փղշտացիների դեմ պատերազմելու համար։ |
Սավուղը և Իսրայելի բոլոր այրերը Կաղնու հովտում էին հավաքվել, որ այլազգիների դեմ պատերազմեն։
Այլազգիները լեռան այն կողմում էին, իսկ Իսրայելը լեռան այս կողմում էր. նրանց միջև հովիտ կար։
Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Ելա հովտում։ Դա շորով փաթաթված ու դրված է վակասի հետևում։ Եթե ուզում ես, վերցրո՛ւ, քանի որ, բացի դրանից, այստեղ ոչինչ չկա»։ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։
Դավիթն ասաց Աքիմելեքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞։ Իմ սուրը և զենքն ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր»։