Ամովնն ուներ Հովնադաբ անունով մի ընկեր, որը Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորագետ մարդ էր։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսսեի երեք ավագ որդիները Սավուղի հետ պատերազմի էին գնացել։ Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ որդունը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Ամինադաբ և երրորդինը՝ Սամաա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հեսսեի երեք մեծ որդիները Սավուղի հետ գնացել էին պատերազմի դաշտ. և պատերազմ գնացած երեք որդիների անուններն էին՝ անդրանիկինը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Աբինադաբ և երրորդինը՝ Սամաա։ |
Ամովնն ուներ Հովնադաբ անունով մի ընկեր, որը Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորագետ մարդ էր։
Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնադաբն ասաց. «Մի՛ ասա, իմ տե՛ր արքա, թե՝ “Արքայի բոլոր որդիները մեռան”, քանի որ միայն Ամո՛նը մեռավ։ Աբեսաղոմն այդպես էր որոշել այն օրվանից, երբ Ամովնը բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։
Երբ նրա ավագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրույցը այդ մարդկանց հետ, Դավթի վրա խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես հանձնել այն փոքրաթիվ ոչխարները։ Ես գիտեմ քո մեծամտությունը և սրտի չարությունը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»։