Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացվեց փարավոնին՝ եգիպտացիների արքային։ Հովսեփը, ելնելով փարավոնի մոտից, շրջեց ողջ Եգիպտոսում։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող քո առաջ կանգնած ծառաներդ խոսեն և խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ նվագել գիտի, և հենց որ Աստծուց ուղարկված չար ոգին քեզ վրա հասնի, նա քնար նվագելով երգի. դա քեզ հաճելի կլինի և կհանգստացնի քեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ թող մեր Տերը իր առջև եղած ծառաներին ասի, որ մի լավ քնարահար փնտրեն, և երբ չար ոգին Աստծու կողմից գա քեզ վրա, նա իր ձեռքով քնարը նվագի, և ավելի լավ կզգաս»։ |
Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացվեց փարավոնին՝ եգիպտացիների արքային։ Հովսեփը, ելնելով փարավոնի մոտից, շրջեց ողջ Եգիպտոսում։
Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջև կանգնած՝ ամեն օր լսում են քո ամբողջ իմաստնությունը։
Բայց արդ, բերե՛ք ինձ մի քնարահարի»։ Երբ քնարահարն սկսեց նվագել, Տիրոջ ձեռքը իջավ Եղիսեեի վրա։
Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։
Հետևյալ օրը Աստծուց ուղարկված չար ոգին պատեց Սավուղին, և նա սկսեց մարգարեանալ իր տան մեջ։ Դավիթը, ինչպես միշտ, իր ձեռքով քնար էր նվագում, իսկ Սավուղի ձեռքին գեղարդ կար։
Տիրոջ չար ոգին իջավ Սավուղի վրա. նա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դավիթը քնար էր նվագում։