Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ հոգին վերացավ Սավուղից, և Տիրոջ կողմից առաքված մի չար ոգի նեղում էր նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ Հոգին հեռացավ Սավուղից, և մի չար ոգի Տիրոջ կողմից նեղում էր նրան։ |
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։
Քեզ հավիտյան գոհություն պիտի մատուցեմ արածիդ համար Եվ սպասեմ քո անվանը, Որովհետև քաղցր ես քո սրբերի առջև։
Թեպետև կմեծացնեն իրենց երեխաներին, անզավակ կմնան մարդկանցից, քանի որ վա՜յ նրանց. իմ մարմինը նրանցից է։
Դալիլան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից և ասաց. «Վեր կենամ և անեմ այնպես, ինչպես միշտ, և թափ տամ»։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։
Եվ Սամփսոնը բռնեց կենտրոնական երկու սյուներից, որոնց վրա հաստատված էր տունը, և հենվեց նրանց՝ մեկին աջ ձեռքով, մյուսին՝ ձախ՝
Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի մեջ և Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելեքի տունը,
Երբ Սավուղը լսեց այս խոսքերը, Տիրոջ հոգին շարժվեց նրա վրա, և նրա բարկությունը սաստիկ բորբոքվեց։
Թող քո առաջ կանգնած ծառաներդ խոսեն և խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ նվագել գիտի, և հենց որ Աստծուց ուղարկված չար ոգին քեզ վրա հասնի, նա քնար նվագելով երգի. դա քեզ հաճելի կլինի և կհանգստացնի քեզ»։
Եվ երբ չար ոգին իջնում էր Սավուղի վրա, Դավիթն առնում էր քնարը և նվագում իր ձեռքով, հանգստացնում էր Սավուղին։ Սավուղը հանգստանում էր, և չար ոգին նրանից հեռանում էր։
Հետևյալ օրը Աստծուց ուղարկված չար ոգին պատեց Սավուղին, և նա սկսեց մարգարեանալ իր տան մեջ։ Դավիթը, ինչպես միշտ, իր ձեռքով քնար էր նվագում, իսկ Սավուղի ձեռքին գեղարդ կար։
Սավուղը Դավթի ներկայությունից վախենում էր, որովհետև Տերը նրա հետ էր, իսկ Սավուղից հեռացել էր։
Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ կանչելով նեղություն տվեցիր ինձ»։ Սավուղն ասաց. «Սաստիկ նեղ վիճակում եմ, այլազգիներն իմ դեմ պատերազմի են ելել, Աստված ինձնից հեռացել է, ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեության, ո՛չ էլ երազների միջոցով։ Արդ, քեզ կանչեցի, որ ինձ ցույց տաս, թե ի՛նչ անեմ»։