Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Ագագը դողալով մոտեցավ և ասաց. «Մի՞թե այսպես դառն է մահը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ապա Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Եվ Ագագը քնքշությամբ մոտեցավ նրան. և Ագագն ասաց. «Անպատճառ անցել է մահվան դառնությունը»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:32
8 Խաչաձեւ Հղումներ  

ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնվի որոգայթի մեջ, քանզի այն տարին, երբ դատելու լինեմ Մովաբին, ամեն ինչ նրա գլխին պիտի բերեմ,- ասում է Տերը։


Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով. քո արդարադատությունը կծագի լույսի պես։


Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։


Եվ Հեսուն ասաց. «Բացե՛ք քարայրը և այնտեղից հանե՛ք, բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։


Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։


Գեդեոնը բարձրացավ վրանաբնակների ճանապարհով, Նաբաեի արևելյան կողմից, որ գտնվում է Նաբեիի դիմաց, ու հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգության մեջ էր։


Սամուելը Սավուղի հետ վերադարձավ, և Սավուղը Տիրոջը երկրպագություն արեց։


Սամուելն ասաց Ագագին. «Ինչպես որ քո սուրը կանանց որդեկորույս դարձրեց, նույն ձևով էլ որդեկորույս կլինի քո մայրը կանանց մեջ»։ Եվ Սամուելն Ագագին սպանեց Տիրոջ առջև՝ Գաղգաղայում։