Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը քեզ ճանապարհ դրեց՝ ասելով. “Գնա՛ և իմ դեմ մեղանչած Ամաղեկի ժողովրդին կոտորի՛ր, պատերա՛զմ մղիր, մինչև որ բնաջնջես նրանց”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. “Գնա՛ և նզովի՛ր այդ մեղավոր ամաղեկացիներին և պատերազմի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջնջես նրանց”։ |
Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։
Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։
Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։