Ավագը որդի ծնեց և նրա անունը դրեց Մովաբ՝ ասելով. «Իմ հորից է»։ Նա այսօրվա մովաբացիների նախահայրն է։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրվանից երբ Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա, պատերազմեց իր շուրջը գտնվող բոլոր թշնամիների՝ Մովաբի, Ամովնի որդիների, Եդովմի որդիների, Բեթորի, Սուբայի թագավորի և այլազգիների դեմ։ Որ կողմը որ դարձավ, հաղթեց։ Նա մեծ քաջագործություններ արեց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա և պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների դեմ, այսինքն՝ Մովաբի դեմ և Ամմոնի որդիների դեմ, Եդովմի դեմ, Սուբիայի թագավորների դեմ ու փղշտացիների դեմ. դեպի որ կողմն էլ դառնում էր, հաղթություն էր տանում։ |
Ավագը որդի ծնեց և նրա անունը դրեց Մովաբ՝ ասելով. «Իմ հորից է»։ Նա այսօրվա մովաբացիների նախահայրն է։
Կրտսերը նույնպես որդի ծնեց և նրա անունը դրեց Ամման՝ ասելով. «Իմ ազգականի որդի է»։ Նա այսօրվա ամովնացիների նախահայրն է։
Հովնաթանի աղեղը վիրավորների արյունից ու հզորների ճարպից պարապ հետ չքաշվեց, իսկ Սավուղի սուրը դատարկ պատյան չդրվեց։
Երբ ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և Իսրայելի ժողովրդին, մարդ ուղարկեցին և Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ, Մաաքայի արքայից հազար ու Իստովբի արքայից տասներկու հազար զինվոր։
Աստված Դավթին ամբողջ Իսրայելի վրա թագավոր կարգեց, և Դավիթն իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։
Երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը Եփրատի վրա հաստատելու, հարձակվեց Սուբայի արքայի՝ Ռաաբի որդի Ադրաազարի վրա։
Տերը Սողոմոնի դեմ հանեց նաև Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքա Ադրաազարից։
Տերը չէր ուզում, որ Իսրայելի զավակները բնաջնջվեն երկնքի ներքո, ուստի Հովասի որդի Հերոբովամի ձեռքով փրկեց նրանց։
Հիմա ձեզ թագավորն է առաջնորդում։ Ես ծերացել եմ, պետք է հանգստանամ, բայց իմ որդիները ահա ձեր մեջ են։ Իմ վաղ հասակից մինչև այսօր ես ձեզ ղեկավարեցի։ Ես ահա կանգնած եմ ձեր առաջ,
Սավուղի ամբողջ իշխանության ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցավ այլազգիների դեմ, և Սավուղն իր տեսած բոլոր զորավոր ու քաջ մարդկանց իր մոտ հավաքեց։
Աքիմելեք քահանան նրան տվեց Առաջավորության հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն Առաջավորության հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարեն տաք հաց դնելու համար։