Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մեջ սոսկում ընկավ, հարվածող գունդը զարհուրեց և չէր ուզում շարժվել. երկիրը դղրդաց, և Տիրոջ ահն ընկավ թշնամու սիրտը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ սարսափ ընկավ դաշտում՝ բանակի և ամբողջ ժողովրդի մեջ. պահապան զորքն ու ավարառուներն էլ զարհուրեցին. երկիրը դղրդաց, և Աստծու վախը պատեց նրանց։ |
Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։
Երբ Լացի անտառից շարժման ձայն լսես, այն ժամանակ հարձակվի՛ր նրանց վրա, որովհետև այն ժամանակ է Տերը դուրս գալու քո առաջ, որ պատերազմում կոտորի այլազգիներին»։
Ցավերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան. շատերը նրա ոտքերին են փարվելու սովի նեղության ժամանակ։
Իր արծաթը վարձու չի տալիս, Կաշառք չի առնում իրավունքի դեմ։ Ով այս անում է, չի սասանվի հավիտյան։
Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։
Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։
և ասաց. «Գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որովհետև ձեր ահն ընկել է մեզ վրա, և ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել,
Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ ավերածություն գործեն։ Մի գունդը դիմեց դեպի Ոփեր տանող ճանապարհը, դեպի Սոգովղի աղբյուրը,
մյուս գունդը՝ դեպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դեպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը։
Այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա կապարճակիրը մոտավորապես քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետված դաշտերի քարերով։
Սավուղի դետերը Բենիամինի երկրի Գաբաա քաղաքից տեսան, որ բանակը, իրեն կորցրած, այս ու այն կողմ է գնում։
Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։