Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր իսրայելացիներն իրենց գերանդին, գործիքները, կացինը և մանգաղը նորոգելու համար գնում էին այլազգիների երկիրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բոլոր իսրայելացիներն իջնում էին փղշտացիների մոտ՝ ամեն մարդ իր բրիչը, խոփը, կացինը և բահը սրել տալու համար։ |
որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։ Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։
Ամբողջ Իսրայելի երկրում մի դարբին չկար, քանի որ այլազգիներն ասել էին. «Այնպես անենք, որ եբրայեցիները սուր կամ գեղարդ չշինեն»։
Այգեկութի ժամանակ էր, և ամեն մի գործիքի արժեքը երեք սիկղ էր։ Խոփի, կացնի և մանգաղի գինը նույնն էր։