Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ողջակեզ մատուցելը վերջացրեց, Սամուելը եկավ։ Սավուղն ընդառաջ գնաց՝ նրան դիմավորելու և ողջունելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ վերջացրեց ողջակեզը մատուցելը, այդ ժամանակ էլ եկավ Սամուելը, և Սավուղն ընդառաջ գնաց նրան դիմավորելու և բարևելու նրան։ |
Եվ ահա Բոոսը եկավ Բեթղեհեմից և ասաց իր հնձվորներին. «Տերը ձեզ հետ»։ Նրանք ասացին. «Տերն օրհնի քեզ»։
Սամուելը եկավ Սավուղի մոտ, երբ նա Տիրոջը ողջակեզներ էր մատուցում Ամաղեկից բերած ավարի լավագույն մասից։ Երբ Սամուելը եկավ Սավուղի մոտ, Սավուղն ասաց նրան. «Ո՜վ Տիրոջ օրհնյալ, կատարեցի այն, ինչ Տերն ասել է»։
Ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, պատմեց՝ ասելով. «Դավիթն անապատից պատգամաբերներ ուղարկեց՝ մեր տիրոջը ողջունելու, իսկ նա երես դարձրեց նրանցից։