Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամուելը իսրայելացի բոլոր այրերին ասաց. «Ահա ես լսեցի այն ամենը, ինչ դուք ինձ ասացիք, և ես ձեզ վրա թագավոր կարգեցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սամուելը ամբողջ Իսրայելին ասաց. «Ահա ես լսեցի ձեր ձայնը և բոլոր այն բաները, որ դուք ինձ ասացիք, և ձեզ վրա թագավոր դրեցի։ |
Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.
Սամուելն ասաց ողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ամենքիդ մեջ նրա նմանը չկա»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցե՜ արքան»։
Արդ, լսի՛ր նրանց ձայնը, բայց նրանց տեղյա՛կ պահիր, բացատրի՛ր թագավորի իրավունքները, որ իշխելու է իրենց վրա»։