Մովսեսը վերադարձավ Հոթորի՝ իր աներոջ մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ հայտնեց, որ էշերը գտնվել են»։ Սակայն թագավորության մասին Սամուելի ասածները նրան չհայտնեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղն իր հորեղբորն ասաց. «Նա մեզ հստակ ասաց, որ էշերը գտնվել են»։ Բայց թագավորության մասին Սամուելի ասած խոսքը չհայտնեց նրան։ |
Մովսեսը վերադարձավ Հոթորի՝ իր աներոջ մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»։
Տիրոջ հոգին աջակցեց նրան, և նա պատռեց առյուծին, ինչպես մի ուլի, թեպետ նրա ձեռքին զենք չկար։ Նա իր արածը չպատմեց իր հորն ու մորը։
Նա առավ այն իր բերանը և ուտելով գնաց իր հոր և մոր մոտ, նրանց էլ տվեց, և նրանք կերան։ Բայց նրանց չասաց, որ մեղրն առյուծի բերանից է հանել։
Երեք օր առաջ կորցրած քո ավանակների համար մի՛ մտածիր, քանի որ դրանք գտնվել են։ Եվ ո՞ւմ է պատկանում Իսրայելի փառքը, եթե ոչ քո տանը և քո հոր ողջ տանը»։
Երբ նրանք հասան քաղաքի եզրին, Սամուելը Սավուղին ասաց. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի»։ Եվ նա առաջ անցավ։ Սամուելը Սավուղին ասաց. «Դու այսօր այստեղ կմնաս և կլսես Տիրոջ պատգամները»։